|
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիրավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |










