Փարպիում իրար են բախվել «ВАЗ 21723»-ն ու «Nissan»-ը. վարորդները բուժօգնության համար դիմել են «Աշտարակ» ԲԿ


Փարպիում իրար են բախվել «ВАЗ 21723»-ն ու «Nissan»-ը. վարորդները բուժօգնության համար դիմել են «Աշտարակ» ԲԿ
Սեպտեմբեր 28 22:37 2021

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են  71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: