Վոդոնաեւան սարսափել է՝ տեսնելով 11-ամյա որդու դաջվածքը


Վոդոնաեւան սարսափել է՝ տեսնելով 11-ամյա որդու դաջվածքը
Սեպտեմբեր 25 20:20 2021

«Դոմ-2»-ի նախկին աստղ Ալյոնա Վոդոնաեւայի 11-ամյա որդին  Բոգդան Մալակեեւը, ցնցել է աստղային մորը. տղան կարճ ժամանակ մնալով հոր մոտ, տուն է վերադարձել ոտքի վրա իրական դաջվածքով: Լուրը ցնցել է մոդելին, փոխանցում է КП-ն։

Իր Instagram-ում Ալյոնան կիսվել է Բոգդանի հետ զրույցի տեսանյութով: Կադրում տղան, կարծես հպարտանալով իր արարքով, պատմում է՝ ինչպես է նա դաջվածք արել։Մոր բացատրություններից պարզ է դարձել, որ Բոգդանը դաջվածք է արել ինքնուրույն՝ անհրաժեշտ տեղեկատվություն գտնելով համացանցում: Նա օգտվել է ասեղից, իսկ թանաքը պատրաստել է «բանտային բաղադրատոմսով», որի մասին իմացել է համացանցից։

Ալյոնայի ձայնից լսվում է, որ նա սարսափած է տեսածից։ «Բոգդան, 11 տարեկան ես»։

Սրամիտ տղան անմիջապես գտավ, թե ինչ է պատասխանել:

«Ինչ տարբերություն, ես առանձնահատուկ եմ», - հակադարձել է նա:

Մոդելի խոսքով՝ իր որդու հետ լուրջ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Բոգդանը խոստացել է այլեւս երբեք դաջվածք չանել իր վրա:



loading...