Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ
Սեպտեմբեր 25 19:50 2021

Այսօր` սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասի  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 66-ամյա Ալբերտ Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 21-ամյա Հովհաննես Հ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։



loading...