«Իրանի՝ ադրբեջանական «բլից-կրիգի» սպասող հայրենակիցներին հիասթափություն է սպառնում է». Հակոբ Բադալյան


«Իրանի՝ ադրբեջանական «բլից-կրիգի» սպասող հայրենակիցներին հիասթափություն է սպառնում է». Հակոբ Բադալյան
Սեպտեմբեր 23 23:30 2021

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հանրության մի որոշակի շերտ անափ հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես է Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություն իրականացնող Իրանը լուծելու Բաքվի հարցերը: Իսկ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում տեղի է ունենում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվել են նաև առաջիկայում Թեհրանում եռակողմ՝ Աննկարա-Թեհրան-Բաքու հանդիպում արտգործնախարարների մակարդակով:

Իրանի ադրբեջանական «բլից-կրիգի» սպասող հայրենակիցներին թերևս սպառնում է հիասթափություն:
Ավելի շուտ սպասվում է «բլից-կրիգ» եռակողմ որևէ պայմանավորվածության ուղղությամբ, ընդ որում, դեռ հարց է, թե մեր խնդիրների տեսանկյունից ինչ բնույթի և ուղղվածության:

Միաժամանակ, այդ ամենը միանգամայն բնականոն ընթացք է, դուր գա մեզ, թե ոչ: Եվ ընդամենը պետք է այդ օրինակների վրա դաս քաղենք, որ աշխարհաքաղաքական լայն, թե ռեգիոնալ մակարդակի բարդ իրավիճակներում ամենից թանկ կարողություններից մեկը քաղաքական պայմանավորվածությունների (չշփոթենք համաձայնությունների հետ) ներուժ ունեցող մեխանիզմների տնօրինումն է: Եթե դա չկա, ապա ռազմական ներուժն էլ լինելու դեպքում, ռազմա-քաղաքական արդյունավետության տեսանկյունից մնալու է թերի»:



loading...