«Մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Նիկոլ Փաշինյանից»․ Էրդողան


«Մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Նիկոլ Փաշինյանից»․ Էրդողան
Սեպտեմբեր 23 22:50 2021

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «Հինգի կամ Վեցի պլատֆորմ»: Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս դրական ուղերձների հետ մեկտեղ, մենք որոշ քայլեր կանենք այս հարցում»,- ԶԼՄ- ներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»,-ասել է Էրդողանը: