Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին


Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին
Սեպտեմբեր 23 13:16 2021
 
Տեսնել լրահոսը
 


Վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ, Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին, հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեահաշիջման աշխատանքներին: Այս մասին գրում է Pars Today-ը։