«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան


«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան
Սեպտեմբեր 22 21:08 2021

 

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես։

Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։ Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունները և խաղաղ բնակչության դեմ օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։

Սպասենք առաջիկա քննարկումներին և հուսանք, որ ԱՄՆ կոնգրեսականները կկարողանան արդյունավետ կերպով ներկայացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»։

 
Աղբյուրը` Անի Սամսոնյան