Աննա Մկրտչյանի հոր գործն ուղարկվել է դատարան


Աննա Մկրտչյանի հոր գործն ուղարկվել է դատարան
Սեպտեմբեր 22 15:25 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ 

Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի, նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Պատգամավորի հայրը չցանկացավ կարծիք հայտնել նախաքննության ընթացքի, գործի վերաբերյալ՝ նշելով, որ ինքը խիստ զբաղված է։

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Արա Մկրտչյանը, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միեւնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաեւ բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ: 

Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

 



loading...