Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Որոտ-2021» վարժանքները


Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Որոտ-2021» վարժանքները
Սեպտեմբեր 22 14:48 2021

Սեպտեմբերի 24-28-ը Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների և ներքին գործերի մարմիննների մասնակցությամբ: Այս մասին ասվում է ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: Վարժանքների առաջին փուլի ընթացքում, ՀԱՊԿ անդամ-երկրների հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ Զինված ուժերն ուսումնա-մարզական տարբեր առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքի պայմաններում։ Հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացվեն ՀԱՊԿ օպերատիվ կազմի հետ։ Ուսումնական առաջադրանքների կատարման ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի հետ, կկատարելագործեն փոխգործակցության ուղիները և հավելյալ փորձ ու հմտություններ ձեռք կբերեն։ Վարժանքների երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ:



loading...