Հոկտեմբերի մեկից ի՞նչ իրավական նորմեր են գործելու,


Հոկտեմբերի մեկից ի՞նչ իրավական նորմեր են գործելու,
Սեպտեմբեր 22 13:57 2021

 

 

Հոկտեմբերի մեկից ի՞նչ իրավական նորմեր են գործելու, եթե աշխատող քաղաքացին չի ցանկանում պատվաստվել, նաև չի ներկայացնում ՊՇՌ թեստ։ Այս մասին այսօր լրագրողները հարց ուղղեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանին։ Լիազոր մարմինը լինելու է ԱԱՏՄ-ն, որն իր գործառույթներն իրականացնելու է ստուգումների, ստուգայցերի և վարչական վարույթների միջոցով։

«Ստուգայցերն իրականացվում են նախօրոք մեկ օր առաջ պլանավորումով, թե որ տնտեսվարողների մոտ պիտի իրականացվեն ստուգումներ։ Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները՝ այսինքն՝ եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ հաստատությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր։ Բացի այդ, ընտրվում են ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կազմակերպությունները։ Դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունները չեն վերահսկվելու և այնտեղ ստուգայցեր չեն իրականացվելու։ Դրանք պատահական են և որևէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուի մոտ պետք է լինի այն»,-ասաց ԱԱՏՄ ներկայացուցիչը։ Խախտումների հայտնաբերման դեպքում տուգանքի ենթարկվում է գործատուն։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, կառավարման մարմիների աշխատակիցները, որոնք պատվաստված չեն, գործատուին 14 օրը մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ։

 

Խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ։

 

Ըստ որում, տեսչական մարմինը կարող է մեկ օրվա մեջ տվյալ հիմնարկ այցելել մեկից ավելի անգամ, որևէ սահմանափակում չկա։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով



loading...