«Հանրային հարթակում միջոցառումը դրականորեն քննարկող զանգված՝ դուք հո դեբիլ չե՞ք». Հայկ Մարտիրոսյան


«Հանրային հարթակում միջոցառումը դրականորեն քննարկող զանգված՝ դուք հո դեբիլ չե՞ք». Հայկ Մարտիրոսյան
Սեպտեմբեր 22 10:40 2021

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը. «Ուրեմն շատերի համար կարևոր էր գունագեղ շոուի համերգային բաղադրիչի ոճը: Եթե Ֆիլիպ Կիրկորով, Նատաշա Կորոլյովա և Կալինկա-Մալինկա լիներ` վատ էր լինելու, բայց քանի որ մի քանի ազգային մոտիվներով կատարում, երգ և երաժշտություն կար` ուրեմն «հաջողված» էր:
Այսինքն` կարևոր էր շոուի ծրագիրը, ոչ թե շոուի հանգամանքն ինքնին:
Եռաբլուրում տաք շիրիմներ են, Երևանում` չամոքվող որդեկորույս մայրեր, հաշմված հերոսներ, գիշերները չքնող սահմանային բնակիչներ, Բաքվում` վերգետնյա շիրիմներում գոյատևող կամ սպանվող հայ ռազմագերիների արդեն ուրվականների վերածված հազիվ ապրող հոգիներ, բայց Երևանում գունագեղ «հաջողված ծրագիր»-ը շատերի անհանգիստ սիրտը տեղը գցեց:
Հրապարակի ամբոխ` խոսքը քո մասին չէ: Բայց հանրային հարթակում միջոցառումը դրականորեն քննարկող զանգված- դուք հո դեբիլ չե՞ք ...»:



loading...