Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ պղպեղ են աճեցրել


Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ պղպեղ են աճեցրել
Սեպտեմբեր 19 23:50 2021

Առաջին անգամ տիեզերքում պղպեղ է աճեցվել: Այս մասին հայտնում է Միջազգային տիեզերակայանի (ISS) վրա ամերիկացի տիեզերագնաց Մեգան ՄըքԱրթուրը:
«Սկսվել է Plant Habitat-04 փորձարկումը: Մենք տիեզերքում առաջին անգամ պղպեղ ենք աճեցնում. դա դժվար գործ է երկար բողբոջման և աճի ցիկլերի պատճառով: Բայց դա վիտամին C-ի և համեմունքի հիանալի աղբյուր է» – գրել է նա Twitter- ում: