Մթերքներ, որոնք չի կարելի օգտագործել քաղցած ժամանակ


Մթերքներ, որոնք չի կարելի օգտագործել քաղցած ժամանակ
Սեպտեմբեր 19 23:05 2021

Սուրճ, ցիտրուսային հյութեր, քաղցր գազավորված ըմպելիքներ և կծու համեմունքներ չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան, նուտրիցիոլոգ, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան։ 
Նրա խոսքով՝ կոֆեինը ճնշում է ախորժակը, այդ պատճառով ավելի լավ է սուրճ օգտագործել նախաճաշից որոշ ժամանակ անց։ 
Օրվա սկզբին պետք է հրաժարվել նաև կծու համեմունքներից և սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտի կամ խոցերի առաջացման ռիսկը: 
«Առավոտյան կարող է ինչ-որ բանով սենդվիչ լինել՝ մանանեխով կամ սխտորի համեմունքով պատված։ Մի կողմից դա թարմեցնում է, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ»,- զգուշացրել է Բելոուսովան։ 
Նա նշել է, որ դատարկ ստամոքսին վնասակար է նաև գազավորված ջուրը, հատկապես՝ քաղցր: Դատարկ ստամոքսին գազավորված ըմպելիքի հաճախակի օգտագործումը նույնպես հանգեցնում է ստամոքս-աղիքային հիվանդությունների, ինչպիսիք են` խոցն ու գաստրիտը: 
Բացի այդ, Բելոուսովան ուշադրություն է հրավիրել ցիտրուսային մրգերից հյութերի օգտագործման վրա։ Ինչպես պարզաբանել է սննդաբանն՝ այդ հյութերը պետք է համատեղել լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա կհանգեցնի մարսողական համակարգի աշխատանքի խափանումների: Ընդ որում, այդ հյութերը պետք է լինեն բնական, ընդգծել է նա։



loading...