5 բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ, երբ հանում եք բարձրակրունկ կոշիկները


5 բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ, երբ հանում եք բարձրակրունկ կոշիկները
Սեպտեմբեր 19 17:58 2021

Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները վաղ թե ուշ երազում են զբոսնել նոր բարձրակրունկ կոշիկներով:
Սակայն միշտ չէ, երբ այն, ինչ դուր է գալիս, օգտակար է, այդ թվում` բարձրակրունկ կոշիկները: Ավաղ, շատ կանայք գիտեն դրանց վնասակար հատկությունների մասին, բայց միևնույն ժամանակ համառորեն չեն ցանկանում կրել ավելի ցածր և հարմարավետ կոշիկներ:
Եթե դուք ամեն օր սթրեսի եք ենթարկում ձեր օրգանիզմը հագնելով բարձրակրունկ կոշիկ, ապա պետք է իմանաք, թե ինչ է տեղի ունենում ձեր ոտքերի հետ, երբ հանում եք դրանք:
Քայլելու ժամանակ մարդը սկզբում կանգնում է կրունկի վրա, այնուհետև արագ տեղափոխում է մարմնի քաշը ոտնածայրերին: Բարձրակրունկի վրա դա անհնար է և քայլելու սկզբունքը փոխվում է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրակրունկի հաճախ կրումը բերում է անբնական ճնշման ոտնաթաթի վրա, ինչը սրունքի մկանների թուլացման և աքիլեսյան ջլի կրճատման պատճառ է դառնում: Դրանից հետո, երբ մարդը սկսում է ոտաբոբիկ քայլել, այդ ջիլը սարսափելի ճնշման է ենթարկվում և նույնիսկ կարող է պատռվել:

Կանանց, ովքեր շատ են կրում բարձրակրունկ կոշիկներ սպասում են հետևյալ վտանգները․
1. Ցավ իրանում՝ ծանրության կենտրոնի տեղափոխման հետևանքով
2. Թուլացած աքիլեսյան ջլեր և սրունքի մկաններ
3. Հոդերի ձևախեղում և տգեղ ուռուցքներ
4. Մատների թմրում
5. Օստեոպորոզի առաջացում՝ ծնկի հոդերի ճնշման պատճառով։

Եթե ինչ-որ պատճառներով չեք կարող հրաժարվել բարձրակրունկ կոշիկ կրելուց, փորձեք մեղմացնել դրանց վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա՝ հասարակ վարժությունների օգնությամբ: Երեկոյան մերսեք ոտնաթաթերը, նստած դիրքով ձգեք և ծալեք ոտքերը՝ օգնելով մկաններին լինել կենսունակ վիճակում: