Ինչու է պետք ամռանը շատ ձմերուկ ուտել


Ինչու է պետք ամռանը շատ ձմերուկ ուտել
Սեպտեմբեր 19 14:42 2021

Ձմերուկը ամենասննդարար մթերքներից մեկն է: Առաջին հերթին այն օգնում է նիհարել: Ինչպես հայտնի է, այն պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը երիկամներում արգինինի է վերածվում: Այդ միացությունն էլ կանխում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը: Ընդ որում՝ ցիտրուլինի ազդեցության տակ ճարպային բջջիջները ավելի քիչ ճարպ են արտադրում:Ցիտրուլինը արագացնում է լեյկոցիտների մատակարարումը մաշկի վնասված մասեր։ Հետևաբար, նոր հյուսվածքների ձևավորման գործընթացը և վերքերի ապաքինումն ավելի արագ է կատարվում:

 
 

Ձմերուկը А վիտամինի աղբյուր է հանդիսանում, փոխանցում է Meddaily-ն: Այն պաշտպանում է տարիքային մակուլյար դեգեներացիայից և հավկուրությունից: Վիտամին А-ն պահպանում է մաշկի երիտասարդությունը, ատամները, ոսկորները, փափուկ հյուսվածքները, լորձաթաղանթը:

Ձմերուկը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Մասնավորապես՝ այն չի թողնում, որ խոլեստերինի մակարդակը բարձրանա: Ձմերուկը նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշման ցուցանիշները: Այդ պատճառով էլ ձմերուկը ջերմային հարվածի լավագույն պաշտպաններից է: Այն խթանում է քրտարտադրությունը, հովացնում է մարմինը:



loading...