Մեղր, կաթ, ձու և «ծննդաբերության գոտիներ»


Մեղր, կաթ, ձու և «ծննդաբերության գոտիներ»
Սեպտեմբեր 19 14:31 2021

Բրիտանացի գիտնականները ոչխարի կաշվից պատրաստված և 15-րդ դարին թվագրվող մագաղաթի ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ այն ժամանակին ծառայել է որպես հմայիլ ծննդաբերող կանանց համար, հայտնում է Daily Mail-ը:

Փորձագետներն այս եզրակացությանն են եկել, երբ նրանք կատարել են կենսամոլեկուլային վերլուծություն խորհրդանիշներ և հմայախոսքեր պարունակող մագաղաթի վրա: Նրանք պարզել են, որ մագաղաթը պարունակում է արգանդի վզիկի և հեշտոցային հեղուկի սպիտակուցներ, ինչպես նաև մեղր, կաթ, ձու և հացահատիկներ, որոնք օգտագործվել են միջնադարում ծննդաբերությունը հեշտացնելու նպատակով: 

«Սա խոսում է այն բանի մասին, որ նման հմայախոսք մագաղաթներն ակտիվորեն օգտագործվել են ծննդաբերության ժամանակ»,- մեկնաբանել է գիտությունների դոկտոր Սառա Ֆիդդիմենտը: 

Ինչպես պարզաբանել են հեռազոտողները, Միջնադարում հղիությունը վտանգավոր է եղել ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար: Շատերը մահացել են ծննդաբերությունից հետո վարակների կամ բարդությունների պատճառով: Հետևաբար, կանայք այս «ծննդաբերության գոտիներ»-ը փաթաթել իրենց որովայնի շուրջ՝ հույս ունենալով, որ հմայագիրը (ամուլետ,- խմբ.) կօգնի իրենց և երեխային դիմակայել այս փորձությանը:

Նշվում է՝ այս մագաղաթները պատրաստվել են տարբեր նյութերից, այդ թվում՝ մետաքսից և թղթից: Այնուամենայնիվ, դրանցից շատերը ոչնչացվել են Անգլիայում տեղի ունեցած բարեփոխումից հետո, և մեր օրերում այսպիսի ընդամենը մի քանի գոտիներ են պահպանվել: