Ժիրինովսկին խոստովանել է, որ այցելել է գեյ պոռնոթատրոն


Ժիրինովսկին խոստովանել է, որ այցելել է գեյ պոռնոթատրոն
Սեպտեմբեր 17 23:20 2021

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ ժամանակին այցելել է պոռնոթատրոն, որտեղ ելույթ են ունեցել միայն տղամարդիկ: Ներկայացումը ուժեղ տպավորություն է թողել քաղաքական գործչի վրա:

 

Դա պատահել է Միացյալ Նահանգներում 90-ականներին` Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, երբ Ժիրինովսկին ժամանել էր Նյու Յորք: Քաղաքական գործչի բացահայտումներն արվել են Օլեգ Կաշինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի YouTube-յան ալիքում:

 

Ժիրինովսկու խոսքով՝ ինքը շրջում էր քաղաքով մեկ, երբ հանկարծ տեսել է ցուցանակներ, որոնց վրա գրված էին` female sex («իգական սեքս») եւ male sex («արական սեքս»): Հետաքրքրվելով՝ նա որոշել է հետևել երկրորդ ցուցանակին, մուտքի համար վճարել է 5 դոլար և մտել դահլիճ, որը լցված է եղել միայն տղամարդկանցով: Իսկ այդ պահին բեմում երկու դերասան են եղել` աֆրոամերիկացի և սպիտակամորթ:

 

«Տղամարդիկ նստած էին... Նա  գալիս է մերկ` միայն գուլպաներով և սկսում ձեռնաշարժությամբ զբաղվել», - հիշել է Ժիրինովսկին: «Իսկ ահա նրանք նայում էին այդ գործին»:

 

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ներկայացումն իրեն ինչ-որ կերպ զարմացրել է: Այսպիսով, նա իր կյանքում առաջին անգամ տեսել է, թե ինչպես է «սերմնահեղուկը թռչում ամբողջ դահլիճով մեկ»: Կողքի սենյակում այցելուներին առաջարկվում էր դիտել պոռնոֆիլմեր: Նաև, ըստ պատգամավորի, հնարավոր է եղել առանձին հատուկ տաղավարում հեռախոսով զրուցել կատարողների հետ: