Պատրաստվում է նոր խայտառակ փաստաթուղթ. Սերժ Սարգսյանը Նիկոլ Վովաևիչի մղձավանջն է. Հայկ Մամիջանյան


Պատրաստվում է նոր խայտառակ փաստաթուղթ. Սերժ Սարգսյանը Նիկոլ Վովաևիչի մղձավանջն է. Հայկ Մամիջանյան
Սեպտեմբեր 17 22:00 2021

 

 

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի քարտուղար, պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն է:

  • Էդուարդ Աղաջանյանի տեղակալը լինելը ոչ թե ինձ, այլ երկրի համար է բարդ լինելու:
  • Հիշենք, թե ինչ գույք ու եկամուտ ունեին այս խունտայի ներկայացուցիչները մինչև իշխանության գալը… Եվ հիմա, փաստորեն, սրանց համար 361 հազար դրամ պարգևավճարը «սիմվոլիկ» գումար է:
  • Հասարակության ուշադրությունը շեղելով՝ երկիրը դե ֆակտո փաստի առաջ են կանգնեցնելու, մի շարք գյուղեր դե ֆակտո անցնելու են թշնամուն. հողերի հանձնման գործընթացը շարունակվելու է:
  • Շատ սիմվոլիկ է, որ 2018-ին փողոցներ փակող խունտայի իշխանության օրոք մեր հայրենիքում թշնամին է ճանապարհ փակում:
  • Հիմնավոր կասկած կա՝ պատրաստվում է փաստաթուղթ, որը հայոց պետականության պատմության մեջ կլինի հաջորդ ամենախայտառակ էջը նոյեմբերի 9-ից հետո:
  • Մի մարդ, որ Ալիևին խնդրել է մի շարք բաներ անել, որպեսզի ինքը կարողանա լռեցնել Հանրապետականին, նա ընդունակ է ամեն ինչի:
  • Սերժ Սարգսյանը՝ մարդ, որը արժանապատիվ հայի կեցվածք ունի և երբեք չի լքել խրամատը, Նիկոլ Վովաևիչի մղձավանջն է:
  • Այս պահին աշխատանքային է համարվում խորհրդային տարիների՝ մեզ համար ամենաոչշահեկան քարտեզներից մեկը:
  • Եթե ուզում ես հասկանալ՝ տարածաշրջանում այս կամ այն գործընթացն էական ազդեցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ՝ հետևիր Իրանի արձագանքին:
  • Նիկոլ Վովաևիչի դասական ոճն է՝ մանիպուլյացիայի միջոցով կոծկել այն, ինչ իրեն պարտադրել են:
  • Էդ մարդը Perfect TV-ի մարմնացումն է. ասում է՝ պայթեցնեմ համացանցը, իսկ մենք խոսում ենք հիմնական բանակցողի ու բանակցությունների մասին: