Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ. Հովիկ Աղազարյանը՝ պարգևավճարից ընդդիմության հրաժարվելու մասին

Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ. Հովիկ Աղազարյանը՝ պարգևավճարից ընդդիմության հրաժարվելու մասին
Սեպտեմբեր 17 20:58 2021

Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ, ես չունեմ իրենց հնարավորությունները։ Այս մասին Անկախության տոնի առիթով ստացած պարգեւավճարներից ընդդիմադիր դաշինքների հրաժարվելու մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ի պատասխան

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները որոշել են հրաժարվել իրենց պարգևավճարներից, որպեսզի գումարն ուղղեն սահմանամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը կամ վերադարձեն բյուժե։ Ի՞նչ կարծիք ունեք նրանց այս որոշման մասին։

Ողջունում եմ իրենց քայլը։

Տեսնել լրահոսը
 
РЕКЛАМА

Պատրա՞ստ եք նույն նպատակով հրաժարվել ձեր պարգավճարից։

Ոչ։

Ինչո՞ւ։

Ես չունեմ իրենց հնարավորությունները։

Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը։

Ուղղաթիռով տեղից տեղ գնալու։

Օրինակ՝ ո՞վ է ուղղաթիռով տեղից տեղ գնացել։

Օրինակ՝ Վահե Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցությունում բոլո՞րն են ուղղաթիռով տեղից տեղ գնում։

Դե, իրենք հերոս են, ես հերոս չեմ։

Բայց եթե ընդդիմադիր պատգամավորները որոշել են իրենց պարգեւավճարներն այդպիսի նպատակի ծառայեցնել, գուցե դո՞ւք էլ այդ օրինակին հետևեք։

Ես իմ աշխատավարձից ամեն ամիս «Համահայկական» հիմնադրամին գումար եմ փոխանցում։ Որ տեղյակ լինեիք, կգոեիք, կասեիք՝ պարոն Աղազարյանը, ինչ լավ բան է արել, ոչ մի անգամ ոչ մի տեղ այդ մասին չի ասել։ Հետաքրքրվե՞լ եք, որ ես ամբողջ օրը մարզում եմ գտնվում և տարբեր մարդկանց հետ եմ հանդիպում, տարբեր խնդիրներ և արդեն որոշակի հարցեր են լուծվում։ Հո չենք վեր կենում ամբողջ օրը դրա մասին խոսում։

Բայց մարզ գնալը ձեր պարտականությունների մեջ չի՞ մտնում։

Ես նկատի ունեմ ոչ թե մարզ գնալը, այլ որոշակի դեպքերում ֆինանսական օգնություն ցուցաբերելը։ Անում ենք, ինչքան որ մեր հնարավորությունները թույլ են տալիս։ Ես պարգևավճարը չգիտեմ էլ՝ որտեղ եմ օգտագործելու, բայց այդ ցինիզմը, որ մենք ուղարկելու ենք այստեղ-այնտեղ․․․թող ուղարկեն, ո՞վ է իրենց բան ասում։

Ընդդիմադիր պատգամավորները, հիմնավորելով իրենց որոշումը, նշում են, որ հետպատերազմական վիճակում պատգամավորների պարգևավճար ստանալը ճիշտ չէ։ Ի՞նչ կարծիք ունեք։

Իրենց տեսակետն իրավունք ունի գոյություն ունենալ։ Իրենք արտառոց բան չեն անում, ընդամենն իրենց տեսակետն է։

loading...