Վաղը քաղաքացիական ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, իսկ դրա հաջորդ օրը՝ հավեսի համար «պլեն» են վերցնելու. Նաիրա Զոհրաբյան


Վաղը քաղաքացիական ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, իսկ դրա հաջորդ օրը՝ հավեսի համար «պլեն» են վերցնելու. Նաիրա Զոհրաբյան
Սեպտեմբեր 17 20:13 2021

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկորավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը։
Ու սա դեռ սկիզբն է։
Վաղը քաղաքացիական ամեն մեքենայից գլխատուրք են գանձելու, իսկ դրա հաջորդ օրը՝ հավեսի համար «պլեն» են վերցնելու։
Ամեն ինչ օրինաչափ է ու արդար։