Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները


Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
Սեպտեմբեր 17 16:10 2021

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-19-ը: «Լենտա»-ի փոխանցմամբ, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետդումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակներ, որում ներառված է 3812 թեկնածու: Նրանցից բացի, միամանդատ ընտրատարածքներում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու: Ընտրությունների արդյունքներով կձևավորվի Պետդումայի առաջիկա հինգ տարվա կազմը: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, արևմտյան երկրները սադրանքներ են նախապատրաստում:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը նախօրեին հաստատել էր Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի պատրաստած զեկույցը, որով առաջարկվում էր խստացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունն ու պատրաստվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթացին՝ խախտումներ արձանագրելու դեպքում:



loading...