Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ


Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
Սեպտեմբեր 17 16:02 2021

Ուրբաթ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցներն Իրանին ընդունել են կազմակերպությունում որպես լիիրավ անդամ: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:

«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում», - Twitter-ում գրել է Ասլանին:

Ըստ լրագրողի, Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն կունենա» Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:

 
 


loading...