Ավանի ոստիկանները բացահայտել են 20-ամյա տղայի դանակահարությունը.


Ավանի ոստիկանները բացահայտել են 20-ամյա տղայի դանակահարությունը.
Սեպտեմբեր 17 15:36 2021

 

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է դանակահարվել 20-ամյա Արման Թադևոսյանը, ով «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցւոմ վերջինս հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավանի ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության վայրի մասին իրականությանը չի համապատասխանել և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 38/21 հասցեի մոտ, և նրան դանակի հարվածներ է հասցրել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 18-ամյա Էդմոն Պարսամյանը։  Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ էլ այնուհետև ստորագրություն է վերցվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորից փորձել են պարզել, թե ինչու է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում։ Վերջինս պատասխանել է. «Ցավերի մեջ եմ եղել, չեմ իմացել, գուցել շփոթել էի տեղը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 15-ին դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր այդ պահին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել էին՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արման Թ.-ն է, ով հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում: