«Վախվորած, սեղաններից շշերն են հավաքում». Հայկ Մամիջանյան


«Վախվորած, սեղաններից շշերն են հավաքում». Հայկ Մամիջանյան
Սեպտեմբեր 17 12:15 2021

«Միայն այն փաստը, որ Փաշինյանի խունտան ամեն քառօրյայի չորեքշաբթի օրը սեղաններից շշերը հավաքելով, վախվորած, վա՞յ, ինչ են հարցնելու մեզ... կաթիլը քար ա ծակում: Մեր նպատակը մոլորված քաղաքացիներին իրավիճակը փաստարկներով ապացուցելն ու ներկայացնելն է այս ամբիոնից»,- ԱԺ ճեպազրույցերի ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք՝ նախորդ հարցուպատասխանի ժամանակ, նիստերի դահլիճից հավաքել էին շշերը, բաժակները, ալկոգելերը: