«Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել։ Անհայտ ծագման բանվորների թիվն այս պահին շատ մեծ չէ՝ մոտ 2 տասնյակ, սակայն տեղացիներին անհանգստություն է պատճառել նրանց ներկայությունը։ Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու են օտարներին աշխատանքի վերցրել, երբ, հատկապես պատերազմից հետո Արցախում զբաղվածության խնդիրը սուր է դրված։
Մեզ չհաջողվեց կապվել ո՛չ Արցախի քաղշիննախարարի, ո՛չ նախագահի մամուլի խոսնակի հետ։ Նշենք, որ կառուցապատողը «Կապավոր» ընկերությունն է, որի սեփականատեր Արման Հակոբջանյանը նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմն է, իրականացնում է Արցախի շինաշխատանքների 70 տոկոսը, տենդերներ շահում: Նաեւ ասում են, որ ՀՀ իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է։ Հորեղբորորդին Արցախի ԱԱԾ տնօրենն է, նախկինում՝ ոստիկանապետ։ Պատերազմի ողջ ընթացքում նա եւ Քյարամյանը ստվերի պես ուղեկցում էին Հարությունյանին: Այսինքն՝ բացառված է, որ Հարությունյանը տեղեկացված չլինի նրանց գործունեությունից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։