Ինչպես կոշիկի գույնի օգնությամբ բացահայտել կնոջ բնավորությունը


Ինչպես կոշիկի գույնի օգնությամբ բացահայտել կնոջ բնավորությունը
Սեպտեմբեր 15 00:50 2021

Ասում են` ցանկացած կնոջ զգեստապահարանում պետք է լինի կարմիր ներքնազգեստ: Բայց կարմիր կոշիկներ մասին ոչ ոք ոչինչ չի ասում, որովհետև քչերին է հայտնի, որ մարդու ընտրած կոշիկի գույնը ինչ-որ բան կարող է պատմել իր մասին:

 

Սկզբի համար վերհիշեք Ձեր ունեցած կոշիկները, հիշեք դրանց գույները և սկսենք:

Առանձնացնում են գունային գամմայի 2 տիպ` առաջնային և երկրորդային: Առաջնայինի մեջ են մտնում կարմիր, սև, սպիտակ, դեղին, կապույտ, կանաչ, մոխրագույն և շագանակագույն կոշիկները, իսկ երկրոդային են մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն, ոսգեկույն և արծաթագույն կոշիկները:

 

Կարմիր կոշիկների տիրուհին ակտիվ և վառ անհատականություն է: Նա երբեք չի թաքցնում իր ցանկությունները: Նա միշտ կարողանում է ռիսկի դիմել և հասնել իր ուզածին, չի վախենում որևէ քայլ անելուց առաջ:

 

Սև գույնի կոշիկը խոսում է այն մասին, որ մարդը պահպանողական է, ինչպես նաև փակ, չի սիրում իր մասին խոսել և իրեն ցույց տալ: Եթե Դուք չունեք սև գույնի կոշիկ, ուրեմն անպատասխանատու և համառ բնավորություն ունեք:

 

 

Սպիտակ գույնը համարվում է մաքրության և անմեղության գույն, այն ասոցացվում է հոգևորի հետ: Այս գույնի կոշիկներ նախընտրողները շատ նուրբ հոգի ունեն և շատ հարուստ ներաշխարհ:

 

Դեղին կոշիկներ նախընտրող մարդիկ շատ հանգիստ բնավորություն ունեն: Նրանք կարող են լինել և շփվող, և փակ բնավորության տեր մարդիկ, բայց ամեն ինչ սիրում են չափի մեջ:

Կապույտ գույնի կոշիկներ սիրողները հանգիստ և հավասարակշռված մարդիկ են, բայց և շատ շուտ հոգնում են ամեն ինչից: Նրանք միշտ ցանկանում են շրջապատի վրա լավ տպավորություն թողնել: Եթե Դուք կտրականապես դմ եք կապույտ կոշիկներին, ուրեմն Դուք թեթևամիտ եք:

 

Կանաչ կոշիկներ նախընտրում են մշտապես փնտրտուքի մեջ գտնվող և հետաքրքրասեր մարդիկ: Նրանք սիրում են ինքնադրսևորվել և զարգանալ: Նրանք չեն վախենում դժվարություններից և միշտ առաջ են գնում:

 

Մոխրագույնի սիրահարները կասկածամիտ և մտածել սիրող մարդիկ են: Նախքան մեկին վստահելը կամ մի բան անելը, նրանք հազար անգամ ծանր ու թեթև են անում: Հաճած են զղջում իրենց որոշումների համար:

 

Շագանակագույն կոշիկները ընտրում են այն մարդիկ, ովքեր հարգում են ավանդույթները և հարաբերությունների մեջ գնահատում են իրար հասկանալը: Այս գույնի կոշիկ չսիրող մարդիկ շատ բարդ բնավորություն ունեն:

 

Մանուշակագույն կոշիկ ընտրող մարդիկ մշտապես օգնության և հասկացված լինելու կարիք ունեն: Նրանք բոլորից տարբերվում են իրենց երազկոտ բնավորությամբ: Հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում:

 

Վարդագույնը խոսում է իր տիրոջ ռոմանտիկ լինելու մասին: Սովորաբար այս գույնը նախընտրում են երիտասարդ աղջիկները:

Նարնջագույնի սիրահարները տարբերվում են ներքին ուժով և էներգիայով: Այս գույնը օգնում է միշտ տոնուսի մեջ լինել:

Ոսկեգույն կոշիկներ կարող են կրել միայն չափից դուրս ինքնավստահ մարդիկ:

Իսկարծագաույն կոշիկը խոսում է այն մասին, որ այն կրողը մշտապես ձգտում է ազատության: