Կոտայքի մարզում 63-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող ճանշինի աշխատակցին


Կոտայքի մարզում 63-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող ճանշինի աշխատակցին
Սեպտեմբեր 13 21:55 2021

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին,  վրաերթ-ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո  դուրս է  եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

 
 

 



loading...