Երեւանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի


Երեւանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
Սեպտեմբեր 12 20:50 2021

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

  Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:  

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:  

 

 Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:   Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է: