Արարատում ճակատ-ճակատի են բախվել Fiat Punto-ն ու ВАЗ 21-ը. ուղևորները հոսպիտալացվել են


Արարատում ճակատ-ճակատի են բախվել Fiat Punto-ն ու ВАЗ 21-ը. ուղևորները հոսպիտալացվել են
Սեպտեմբեր 12 19:12 2021

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

 
 

Այդ օրը՝ ժամը 16:45-ի սահմանում, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ենոքյանը իր վարած Fiat Punto մակնիշի ավտոմեքենայով Այգավան գյուղի Արարատյան և Մ. Միրզոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մրազ Օզմանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա. Ենոքյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Արման Մինասյանն ու Մ. Օզմանյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: