Խոշոր ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը


Խոշոր ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը
Սեպտեմբեր 11 10:37 2021

 

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 
 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։