Երևանում BMW-ն բախվել է Honda-ին, այնուհետեւ՝ ծառին, ապա նաև կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր


Երևանում BMW-ն բախվել է Honda-ին, այնուհետեւ՝ ծառին, ապա նաև կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր
Սեպտեմբեր 10 09:42 2021

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Հովսեփյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել կառավարության մասնաշենքի պատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



loading...