Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վիրավորներին մեքենաներից դուրս են բերել փրկարարները


Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վիրավորներին մեքենաներից դուրս են բերել փրկարարները
Սեպտեմբեր 7 14:10 2021

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, Ժամը 01։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչիկ Սաֆարյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա  Արթուր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Համբարձումյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Գայանե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Հ. Սաֆարյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, BMW-ի ուղևոր Արմեն Խաչատրյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։



loading...