Լոռիում բախվել են Mercedes-ն ու բեռնատար էլեկտրագնացքը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց


Լոռիում բախվել են Mercedes-ն ու բեռնատար էլեկտրագնացքը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբեր 7 11:30 2021

Լոռու մարզում, սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 23։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Մանուկյան փողոցում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2673 կմ պիկետ 6-7-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած թիվ ՎԼ 10-514 համարանիշի էլետրագնացքը և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Ժորա Աթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Ժ. Աթոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 3-ամյա Գեղամ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

 
 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում՝ որպես մեքենավար։



loading...