Փաշինյանը հպարտությամբ կարող է արձանագրել, որ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է իր պաշտոնավարման ժամանակ». Էդգար Ղազարյան


Փաշինյանը հպարտությամբ կարող է արձանագրել, որ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է իր պաշտոնավարման ժամանակ». Էդգար Ղազարյան
Սեպտեմբեր 5 17:07 2021

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արագ տեմպերով և մեծ ծավալներով զարգանում է ոչ միայն ճանապարհաշինությունը, այլև՝ ավիահաղորդակցությունը։ Նիկոլ Փաշինյանը և նրա բոլոր աջակիցներն ու կողմնակիցները հպարտությամբ կարող են արձանագրել, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը կառուցվել է նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը մինի մեջլիսի կողմից հաստատվելուց մի քանի օր անց` Ադրբեջանական ավիաընկերությունների մարդատար և բեռնատար օդանավերը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից առաջին փորձնական թռիչքներն են իրականացրել Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։ Իսկապես ապագա կա, այն մենք տեսնում ենք ամեն օր»:

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան


loading...