Ստեփանակերտում հիմնանորոգվում է ծանրամարտի մարզադպրոցը, կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի պատվին. Լուանկարներ


Ստեփանակերտում հիմնանորոգվում է ծանրամարտի մարզադպրոցը, կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի պատվին. Լուանկարներ
Սեպտեմբեր 5 12:15 2021

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեպանակերտում ընթանում է ծանրամարտի մարզադպրոցի վերակառուցման շինարարական աշխատանքները։

«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության Կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել է ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Մարզադպրոցը վերանորոգվում է միջազգային ստանդարտներին համապատասխան և կրելու է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլեմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը»,- Ֆեյսբուքում գրել է Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը:

Նախատեսված է շինարարությունն ավարտել նոյեմբերին։



loading...