Ռուս խաղաղապահներն ապահովել են բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը Արցախի հեռավոր շրջաններում . ՌԴ ՊՆ


Ռուս խաղաղապահներն ապահովել են բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը Արցախի հեռավոր շրջաններում . ՌԴ ՊՆ
Սեպտեմբեր 4 13:03 2021

Ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի հեռավոր շրջանների շուրջ 5000 բնակիչներին ապահովելով բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարտակերտի շրջանում՝ սահմանագծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են կատարել բջջային կապի ալեհավաք-կայմ կառույցներում:

«Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային աշտարակի աշխատանքի անվտանգությունը, որը գտնվում է սահմանագծի մոտ: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը `աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում աշխատանքներ են տարվում բջջային կապի աշտարակները ժամանակակից արևային վահանակներով վերազինելու ուղղությամբ, որոնք ապահովում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքը: