Հիստերիա` ադրբեջանական ԶԼՄ-ներում. ՌԴ ՊՆ-ն գնումներ է կատարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղարկելու համար


Հիստերիա` ադրբեջանական ԶԼՄ-ներում. ՌԴ ՊՆ-ն գնումներ է կատարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղարկելու համար
Սեպտեմբեր 3 17:40 2021

Ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրջ հիստերիա է թափ հավաքում Ռուսաստանի Դաշնության պետական ​​գնումների կայքում տեղ գտած ձեւակերպումների կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փակ մրցույթ է անցկացնում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական ճամբարների զորանոցաբնակարանային ֆոնդերի համակողմանի սպասարկման կազմակերպման եւ իրականացման համար»: Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 13-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 16-ն է:

Հիստերիան, բնականաբար, առաջացել է «հանրապետություն» բառի պատճառով: