Արագածոտնում «ՎԱԶ 21099»-ը մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է


Արագածոտնում «ՎԱԶ 21099»-ը մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբեր 2 14:56 2021

Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



loading...