Մխչյան-Բյուրավան ճանապարհին ավտոբուսի վթարի հետևանքով 31 անձ տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ


Մխչյան-Բյուրավան ճանապարհին ավտոբուսի վթարի հետևանքով 31 անձ տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ
Սեպտեմբեր 2 12:15 2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։



loading...