Բաղրամյան-Շենիկ ճանապարհին «Օպելը» շրջվել է. 55-ամյա վարորդը տեղում մահացել է


Բաղրամյան-Շենիկ ճանապարհին «Օպելը» շրջվել է. 55-ամյա վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբեր 1 17:32 2021

Օգոստոսի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բաղրամյան-Շենիկ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 55-ամյա վարորդ Համբարձում Արշակյանը մահացել է:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն։