ԳԱԶ-53-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և հայտնվել ձորում. 14-ամյա տղան տեղում մահացել է


ԳԱԶ-53-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և հայտնվել ձորում. 14-ամյա տղան տեղում մահացել է
Օգոստոս 29 11:07 2021

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Օգոստոսի 28-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի: Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր: 
Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը, և այն ընթացքում հանգել է, տղան բարձրացել է՝ «կապոտը» բացել է, որպեսզի տեսնի, թե ինչն է մեքենայի խնդիրը, այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար 100 մետր առաջ է ընթացել մոտ դեպի ձորը ու քանի որ երեխան կանգնած է եղել ավտոմեքենայի առջևի շթի վրա, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ, իսկ բեռնատարը բախվել է շինության պատին: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: