Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա զոհ և տուժած


Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա զոհ և տուժած
Օգոստոս 25 09:29 2021

Օգոստոսի 25-ին, ժամը 02:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտակայքում «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը։

 

Փրկարարները տուժածներ Ա․ և Վ․ Ն․-երին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից մեկը մահացել է, իսկ մյուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։