Վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու ոստիկանին խնդրել խմածությունը «ջրել» (ֆոտո)


Վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու ոստիկանին խնդրել խմածությունը «ջրել» (ֆոտո)
Օգոստոս 18 14:17 2021

Օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ, Երեւան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ կոտրել այն։ Այս մասին հաղորդում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել Է ոչ սթափ (խմած)։

Կայքի հաղորդմամբ,  դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջեւ կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձեւակերպվի, իր խմածությունը «ջրվի»։