Գյումրեցին ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ


Գյումրեցին ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ
Օգոստոս 18 12:46 2021

Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում շարունակում է իր փայլուն ելույթները գյումրեցի հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Լյովան ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Այդին Ախմադովին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Լի Մոհամադէբրահիմ Ակբարպուրհորդոունիի հետ։

 

Նշենք, որ առայժմ Լյովան միավորներ չի տվել մրցակիցներին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթել էր հունգարացի Սաբա Ուբորնյակին, իսկ 1/4 եզրափակչում 4-0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Կումար Անիրուդի նկատմամբ:

 

Եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա այսօր երեկոյան:

 

 



loading...