Արագածոտնում 75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ նա տեղափոխվել է հիվանդանոց


Արագածոտնում 75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոս 17 16:48 2021

Արագածոտնի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։