Սերժը «թալանում» էր, որպեսզի զենք գնի ու Հայրենիք պաշտպանի իր բանակի հետ միասին


Սերժը «թալանում» էր, որպեսզի զենք գնի ու Հայրենիք պաշտպանի իր բանակի հետ միասին
Օգոստոս 17 15:59 2021

Տիգրան  Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Էն, որ էշ-էշ գոռում էիք ու գոռում եք, թե բա Սերժը թալանչի ա, մեր փողերը կերել ա, ուզում եմ մի ինֆորմացիայով կիսվել ձեզ հետ:

Ուրեմն, Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք գնված զինամթերքի ընդհանուր արժեքը 700.9 մլն դոլար է: Սա ընդամենը բաց աղբյուրներից հայտնի թիվն է: Վստահաբար այս թիվը իրական պատկերը չէ, քանի որ կրկնում եմ, սա ընդամենը բաց աղբյուրներից ստացված պատկերն է: Ի դեպ, այս թվի մեջ չի մտնում նաև «Տոչկա Ու»-ն, «Կուբ»-ն ու «Իսկանդերի» գները, որովհետև դրանց հայտնի վաճառք չկա աշխարհում, որ կարողանանք փորձագիտական գին որոշենք: Դուք պատկերացնու՞մ եք, եթե մի օր հասանելի դառնա նաև Ազատիչի օրոք գնված կամ ձեռքբերված զենք-զինամթերքի փակ ինֆորմացիան: Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ թվի մասին ա խոսքը: Թե բա թալանել ա:

Այսպիսով ստանում ենք հետևյալ պատկերը, որ Սերժը «թալանում» էր, որպեսզի զենք գնի ու Հայրենիք պաշտպանի իր բանակի հետ միասին:

Պատմությունը գրվում է փաստերով: