Լոռու մարզի Շնող գյուղի մոտ տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդամասում․ հայր ու որդի տեղում մահացել են


Լոռու մարզի Շնող գյուղի մոտ տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդամասում․ հայր ու որդի տեղում մահացել են
Օգոստոս 15 19:48 2021

Այսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։ 

Ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։ 

Դեպքի վասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող տարածքի հանդամիջյան ճանապարհին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։ 

Դիերը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի և մահացածերի ինքնությունը։