Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին


Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին
Օգոստոս 14 21:58 2021

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել:
 
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանի:
 
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը: