Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց․ Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր (ֆոտո)


Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց․ Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր (ֆոտո)
Օգոստոս 14 14:27 2021

Այսօր, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։